Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Եկե՜ք միասնական ուժերով պայքարենք գազի և էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ

Եկե՜ք միասնական ուժերով պայքարենք գազի և էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ
08.10.2013 | 17:01

Ֆեյսբուքում կազմակերպվել է գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ արշավ։ Տարածված հայտարարության մեջ նշվում է.

«Հոկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնից ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկայանի հարցին, որ շուրջ 6 ամիս է՝ իրեն չեն տրամադրում Հայռուսգազարդի պայմանագիրը, որը հիմք է հանդիսացել, որ հունիսի 7-ին թանկացրել են գազը և էլեկտրաէներգիայի սակագինը: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ նման պայմանագիր չկա, դեռ բանակցային փուլում է, հենց պայմանագիրը լինի, դրա մասին տեղյակ կլինեն բոլորը: Այստեղից ՀՀ քաղաքացին կարող է եզրակացնել, որ շուրջ 3 ամիս է՝ իրենից խաբեությամբ փող են գողանում պետական մակարդակով: Չկա պայմանագիր, ուստի ինչի հիման վրա է Հայռուսգազարդը դիմել ՀԾԿՀ-ին, ինչ հիմքով է տվյալ հայտը ընդունվել ՀԾԿՀ-ի կողմից, և ինչու է թանկացել գազի և էլեկտրաէներգիայի սակագինը»:

Այս հարցերի պատասխանները ստանալու համար կազմակերպիչները կոչ են անում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12-ին, հավաքվել ՀՀ կառավարության դիմաց, որտեղից էլ երթով շարժվելու են ՀՀ ՀԾԿՀ-ի մոտ: Եթե չստանան հստակ պատասխաններ, նշվում է, որ ՀՀ քաղաքացիները կդիմեն անհնազանդության և կվճարեն գազի և էլեկտրաէներգիայի համար նախկին սակագինը:

Դիտվել է՝ 4252

Մեկնաբանություններ